

Եթե որևէ բլոգում մի "վեդռո" ախմախ մեկնաբանությունների ռաստվեք, ուրեմն իմացեք, որ դա բլոգերական սոլիդարություն ա։ Ինտերնետի բացասական ազդեցությունների մեջ, ըստ ինձ, կարելի է մտցնել մարդու մոտ որոշակի կոմպլեքսների ձևավորումը։ Odnoklassniki-ում դա նկարների համար ստացած գնահատականների թվի հետ կարող է կապված լինել (դրա մասին առանձին պոստ եմ անում), FaceBook-ում ստացած like-երի։ Բլոգներում էլ դա մեկնաբանությունների թվով է արտահայտվում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքված մեկնաբանությունների քանակով գլուխ են գովում, կարելի է պնդել, որ դրանց բացակայությունից տվյալ բլոգերների մոտ անիմաստության զգացում առաջացնող ներքին անհամաձայնություն է ստեղծվում։
Հովիկ Աբրահամյանի վերջին կայծերով գայթակղված մտա Թերթ.am, մեկ էլ սայդբարում տենամ Եվրոտեսիլի մասին բան ա գրած։ Երգերի ցուցակն էր։ Օբշիով տնգլիս չէր էդ ցուցակը, բայց մեջը մի անուն տեսա ու մոտս մոտիվացված մտակակազության նոպա սկսվեց։ Կարեն Կավալերյան։ Եվա Ռիվասի երգի հեղինակ։ Քա, վա՜յ, աղՉի՜ ջան, ասեցի, էս ինչ ա կատարվում։ Աչքերիս առաջ հո չսևացավ, տենամ հանրայինի հիթ շքերթը, Եվա Ռիվասն էլ առաջին տեղում։ Աստված ջան, կներես, մեղք պիտի գործեմ ու տամ էդ անունը՝ Ռուզան Ավետիքյանի զբաղեցրած առաջին հորիզոնականներից հետո սաղի համար պարզ դարձավ, որ էդ հիթ շքերթը թափելու բան ա՝ ամենահանրապետական երգիչների թոփ 10։ Տեր իմ՝ Վարազդատ, ասեցի, հլա կանգնի երգերը լսեմ։
Նախորդ տարվա աշնանն ինձ ու իմ ֆան խումբը ջնջեցին Odnoklassniki.ru-ից։ Այդ կայքի համար դա սովորական բան է, քանի որ բավական է զանգել մոդերատորներից մեկին ու... Ու որոշ խոզ հոմոֆոբներ այդպես էլ արեցին։ Սակայն այն, որ երեկ Facebook սոց. ցանցից ջնջվեց իմ ակաունտը և բոլոր ֆան էջերը արդեն չուզողների բավականին մեծ քանակության ձեռքի գործ էր։ Վերջին օրերս "Հոգու մերկապարում" ու իմ էլ փոստոմ շատացել էին հայհոյանքներով քոմենթներն ու նամակները, ինչը վկայում էր այն մասին, որ չուզողության նոր ալիք էր բարձրացել իմ դեմ։ Պատճա՞ռը։ Ես կամ շատ էի սկսել խոսել, կամ էլ զգացել էին, որ վարկանիշ եմ բարձրացնում։ Երկրորդը թողնենք, դա հա էլ տեղի է ունենալու, ինչքան էլ ինձ ջնջեն ու խանգարեն։
Այն, որ Դիանա Գրիգորյանը կիլոմետրերով հեռու է սերիալ գրելուց, կարծում եմ ապացուցելու կարիք չունի։ Բոլորս էլ հիշում ենք նրա նախորդ սերիալը, որն այդպես էլ կիսատ մնաց աստղաբաշխական վարկանիշների պատճառով, իզուր տեղը ամիսներ շարունակ վնաս տալով մեր գյուղատնտեսությանը՝ գործից կտրելով ու նկարահանման հրապարակ բերելով հայոց հողի հնձվորին, կթվորին ու ձկնորսին։ Որպես մերօրյա Հիտլեր, Դիանան ալամ հայքից հավաքում էր մարդկանց, լցնում մի տեղ ու ոչնչացնում նրանց՝ ծիծաղի առարկա դարձնելով շարքային քաղաքացուն ու խաչ քաշելով դերասանի կարյերայի վրա։ Սերիալ գրելու իր մոլուցքի պատճառով նա բազմաթիվ հայ զույգերի զրկեց սառնարան ունենալու ու կեչառիսում հանգստանալու հնարավորությունից, վարձով հարսի շոր ու ձրի տարոսիկներ կպցնելու շանսից, որն ընձեռում էր նրա սուպեր-մեգա շոուն "Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքը", որը թեև մարդիկ չէին նայում, բայց տղու կողմին դզում էր, քանի որ լավ քչացնում էր ծախսերը։Երևի ոգեշնչված Աննա Թերջանյանի հաջողությամբ այդ ոլորտում, Դիանան ասեց. "Էդ խի՞ Անոն կանի ես չեմ անի"։ Ու արեց... Սերիալ արեց հեռուստադիտողի վրա... Նրա նոր անալ գլուխգործոցը, որը վերջերս մեզ ընծայվեց պարզապես ծաղր էր մեր պարապ-սարապ տնային տնտեսուհիների ու երեխաների հանդեպ, որոնք կնայեն այդ աղբը, առանց երկար-բարակ խորանալու արժի, թե չէ։ Այդ՝ ուղեղի ապականման միջոցի հանդեպ հավուր պատշաճի ուշադրություն սևեռելու համար facebook սոց. ցանցում բացվեց խումբ, որի անդամերը պատրաստ են որոշակի գումար զոհաբերել Դիանա Գրիգորյանին, որպեսզի վերջինս դադարի մեր ազգի բթացման պրոցեսը կոմերցիոն նպատակներով օգտագործել։ Կարծում եմ, Դիանայի համար պիտի մեծագույն վիրավորանք լինի, որ հարյուրավոր հայեր պատրաստ են վճարել, միայն թե նա դադարի գրել... Ու քանի որ սա առաջին տապալված սերիալը չէ, նա պիտի որ քաղի կյանքի դասերը ու վերադառնա ակունքներին՝ ՎԵՐՑՆԻ ՄԻԿՈՖՈՆԸ ՈՒ ԺՊՏԱ ՕԲՅԵԿՏԻՎԻ ՄԵՋ ;)
ընկնելով է արվել, բայց սիրո խոստովանությունը կարող եմ հիմա էլ կրկնել։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկին սիրելու կամ սիրահարված լինելու մեջ վատ բան կա։ Բարեբախտաբար այդպես չեն կարծում նաև շատ-շատերը, որոնք իմ խոստովանության ականատեսը դարձան։ Ես բազմաթիվ նամակներ ստացա, որոնց հեղինակներն ասում էին, որ առաջվա պես ինձ որպես ընկեր, կամ որպես լավ հեղինակ կընդունեն ու միևնույն է, թե ում եմ սիրում։
Բլոգեր Փղին իմ սեռական կողմնորոշման մասին զրույցները նույնպես հանգիստ չէին տալիս։ Նույն FaceBook-ում վերջինս մի օր ինձ "էն հայտնի գոմիկ" անվանեց, այսօր էլ "ՄաքսԼիբերտի" ռադիոհաղորդման ընթացքում չմոռացավ հիշատակել."Հիմա կան որոշ բլոգեր ստեղծված, որոնք մտածում են, որ ենթադրենք, ոչ մեկ չգիտի, իրանք ովքեր են: Ամենա այսպես ասած չակերտավոր "պոպուլյարը” դա Դորիան անունով մի անձնավորություն է, որը իրոք մտածում է, թե իրան ոչ մեկ չի ճանաչում, բայց ինքը շատ-շատ սխալվում է: Facebook-ում է, livejournal-ում, ինչ-որ բլոգերում ա, քոմմենթներում ա, Վահան Իշխանյանի մոտ էր գրում, ոչ մի կոնտակտի չի գնում, ինքն իրեն թաքցնում է, բայց թող տենց էլ մտածի”։
Արժի՞ արդյոք խոսել այս թեմայով։ Էն էլ ոնց արժի։ Մինչ մեր քյարթու ու անգրագետ մասսաները հազարներով լցվում էին Одниклассники.ру կայք՝ պատվազրկելով առանց այդ էլ վաղուց կուսազրկված սոց. ցանցը, ավելի մեծ վարկանիշ էր ստանում մեկ այլ սոց. ցանց՝ FaceBook-ը։ Արագ տեմպերով վերջինս վայիս է լինում համադասարանցիների հացին։ Սոց. ցանց, որտեղ ձեր յախեն ոչ մի անասուն չի կպնի իր ընկերուհու էջ "գոսծի" մտնելու համար, ուր ոչ մեկ "5+"-ի կռիվ չի անի ու չես ստանա "մի հատ ֆորումումս բան կնկարես" բովանդակությամբ նամակներ։ Ու մինչ համադասարանցիներով բթացած մասսաները շարունակում են վերոնշյալ գործողությունները, FaceBook-ը դառնում է առավել կրեատիվ երիտասարդության սիրելի կայքը ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքում, այլ ամբողջ աշխարհում։
Քեմերոնի նոր գլուխգործոցը՝ "Ավատարը", յուրօրինակ բողոք էր, ուղղված ամբողջ մարդկությանը։ Մարդը չարագործ էր այս պատմության մեջ։ Ագահությունը նրան ստիպել էր ոչ միայն սպառել իր ունեցածը, այլ նաև աչք դնել ուրիշի ունեցածին։ Հանուն Պանդորա մոլորակի ընդերքում գտնվող թանկարժեք հանածոյի նա պատրաստ էր ոչնչացնել տեղի բնակչությանը, սպանել բնությունը։ Նա այնքան դաժան էր, որ դիտելիս ակամա կայացնում էիր նույն որոշումը, որ կայացրեց Ջեյքը՝ անցնել հակառակ ճամբար, պայքարել հանուն խաղաղության, լինել նրանցից մեկը՝ իսկական ՆաՎի։
Կենտրոնին» ու վերջիններս սկսում են չամռվել բեմադրող տղաներին իրենց հետագա միջոցառումները և ինչ-որ թատերական չխմավորման ներկայացում փիառելու խնդրանքով: Տղաները, բնականաբար, չեն կարողանում տալ իմ անունը, և ուղղակի մերժում են նրանց՝ ասելով, որ չեն կարող ոչնչով օգնել: Կազմակերպության անդամներն էլ այնքան են նեղվում, որ սկսում են ինչ-ինչ չուզողություններ անել թատերական խմբին: Էսօր ծիտիկը հասցրեց ինձ, թե ինչ-որ չոբան ասքյարներ հայտարարել են «Կապտուկներ հոգուն» ներկայացման ռեժիսյորին, թե «Կանանց Իրավունքների Կենտրոնի» տնօրենը պատրաստվում է դատի տալ նրան: Ծիծաղից մեռա: Բնականաբար այդ կինը ոչ մեկին դատի չի կարող տալ (ես, իհարկե, չգիտեմ, թե ինչ է եղել, բայց չեմ կարծում որ դատարան դիմելու արժանի բան եղած լինի): Ավելին՝ նա կհայտարարի, որ նման բան չի ասել ու որ իր կողմից լիազորված ձիերը կդորըմ նալերին են տվել՝ ստեղծագործել են: Չեմ պատրաստվում դեղին ինֆորմացիա տարածել, ինչ չգիտեմ՝ չեմ ասի: Մենակ բացատրեմ, թե ինչու եմ հրաժարվել որևէ կերպ աջակցել տվյալ կազմակերպությանը ու, ըստ էության, դարձել եմ առաջացած խնդիրների պատճառը:
Կարմիր ժապավենը հարգանք է ի հիշատակ հարյուր հազարավոր մարդկանց, ում տարել է այդ վարակը
Ինչքան պոպուլյար է դառնում բլոգինգը, էնքան էլ սկսում է տարածվել քոփիրայթինգը: Բոլորը ուզում են բլոգ ունենալ, չէ՞ որ բլոգի շնորհիվ կարող են ճանաչելի դառնալ, նկատվել, ինքնահաստատվել: Ոմանք էլ, անգամ, հույս ունեն դրա շնորհիվ գումար վաստակել, ինչը, կարծում եմ, մոտակա մեկ հազարամյակի ընթացքում ռեալ կդառնա: Բնականաբար թե փիառվելու, թե այդ գումար վաստակելու ճակատագրական օրվան պատրաստ լինելու համար անհրաժեշտ է ունենալ բլոգ, որը բավարար քանակությամբ այցելուներ ունի: Իսկ բավարար քանակությամբ այցելուներ ունենալու առաջին գրավականը կոնտեքստն է, այսինքն բովանդակությունը: Բայց ի՞նչ անել, երբ արդեն սպառվել են քֆուրները, էլ չի ձգում նույնասեռականության թեման, իսկ քաղաքականությունից գաղափար չունես, կամ հետագա գործունեությունդ հանգիստ-խախանդ շարունակելու համար գերադասում ես լռել այդ թեմայով: Ու նաև ի՞նչ անել, երբ ասելիք ընդհանրապես չունես: ![]() | You are viewing Log in Create a LiveJournal Account Learn more |